Արգենտինայում նացիստական թաքստոցում հայտնաբերվել է Հիտլերի լուսանկարը
Արգենտինայում ԱՄՆ հատուկ նշանակության նախկին զինվոր Թիմ Քենեդին, ԿՀՎ վետերան Բոբ Բաերի հետ միասին ապաստարաններ են գտել: Դրանք ենթադրաբար նախատեսված են եղել նացիստական Գերմանիայի ղեկավարների համար: Այս ապաստարանները գտնվում են Բուենոս Այրեսից 600 մղոն դեպի հյուսիս հեռավորության վրա:
Հնէաբանները ուսումնասիրել են դրանք՝ հայտնում է Express-ը: Պեղումների ժամանակ հայտնաբերվել է նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի և Իտալիայի բռնապետ Բենիտո Մուսոլինիի համատեղ լուսանկարը: Բացի այդ, հայտնաբերվել է մի տուփ, որի մեջ եղել են ոսկե մետաղադրամներ, որոնք պատրաստված են Գերմանիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: