«Ամբողջ ուժով առաջ էին գալիս զոմբիների պես». հայ կամավորները «ՌԻԱ Նովոստի»-ին պատմել են՝ ում հետ են բախվել ԼՂ մարտի դաշտում
Ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմին մասնակցած և նույնիսկ ռազմական գործողությունների ավարտից հետո տուն վերադառնալ չցանկացող կամավորների մասին:
Հեղինակ Անդրեյ Կոցը գրում է, որ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում վերջին շաբաթներին ամենահաճախը կարելի է տեսնել զինվորական համազգեստով մարդկանց, որոնք խրամատներից վերադառնալուց հետո այժմ խմբերով քայլում են Արցախի մայրաքաղաքի կենտրոնով, խմբվում են կառավարության շենքի մոտ, մեկը մյուսի հետևից ծխախոտ ծխում, մթերային խանութների մոտ հերթ կանգնում՝ թեյ կամ այլ ապրանքներ գնելու համար: Նշվում է, որ բոլորի թեման մեկն է՝ դադարեցված պատերազմը: Հարցին, թե ինչու չեն վերադառնում տուն, կարճ ու կոնկրետ պատասխանում են. «Շարունակությանն ենք սպասում»: