Մտավորականների բողոքի ակցիան Երևանի կենտրոնում (Տեսանյութ)
Մտավորականները այսօր` նոյեմբերի 28-ին, հավաքվել էին Երևանի Ազնավուրի անվան հրապարակում գերիների և անհետ կորածների հարազատներին աջակցելու նպատակով:
Նշենք, որ երեկ «Հայ ասպետ» կրթադաստիարակչական հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել հավաքվել Շառլ Ազնավուրի հրապարակում՝ զորավիգ լինելու մեր գերեվարված զավակներին, պահանջելու պատշաճ մակարդակով զբաղվել մեր գերիների և անհետ կորածների, ինչպես նաև ժամկետային զինծառայողների առողջական, հոգեբանական և ծառայության ներկա պայմանների հարցերով։