Բորելը համեմատել է Լուկաշենկոյին ու Մադուրոյին
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը համեմատել է Բելառուսի և Վենեսուելայի ղեկավարներ Ալեքսանդր Լուկաշենկոյին և Նիկոլաս Մադուրոյին: Ըստ նրա՝ Արևմուտքը չի ճանաչում նրանց՝ որպես օրինականորեն ընտրված նախագահներների, այնուամենայնիվ, դա նրանց չի խանգարում վերահսկել իրենց հանրապետությունները: Միաժամանակ Բորելը շեշտել է, որ իրավիճակը չի կարգավորվի պատժամիջոցների միջոցով, ինչը վնաս կհասցնի բնակչությանը:
Հիշեցնենք, որ Լուկաշենկայի վեցերորդ նախագահական ժամկետի դեմ բողոքի ցույցերը սկսվել էին օգոստոսի 9-ին: Այդ ժամանակից ի վեր հազարավոր մարդիկ վիրավորվել են, մի քանիսը սպանվել են:
Յուրաքանչյուր հանգստյան օր Մինսկը հիշեցնում է պատերազմական գոտի: Միևնույն ժամանակ, Լուկաշենկոն իրեն համարում է ժողովրդականորեն ընտրված նախագահ: