Հայկ Չոբանյանը հերքում է լուրերը, թե Տավուշի մարզի որոշ գյուղեր անցնում են Ադրբեջանին
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն անդրադարձել է շրջանառվող ապատեղեկատվությանը, իբրեւ Տավուշի մարզի որոշ գյուղեր անցնում են Ադրբեջանին: Մարզպետը եւս մեկ անգամ հերքել է լուրը:
«Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ ուշադրություն չդարձնել ադրբեջանական լրատվություն տարածող հրապարակումներին»,- Հայկ Չոբանյան: