Արցախի հերոս, 20-ամյա Դավիթ Գրիգորյանին հողին հանձնեցին Սարդարապատում (Տեսանյութ)
«Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած 20-ամյա Դավիթ Գրիգորյանին այսօր՝ նոյեմբերի 27-ին, հողին հանձնեցին Սարդարապատում։
Սարդարապատցի Դավիթ Գրիգորյանը սեպտեմբերի 27-ից ակտիվորեն մասնակցել էր մարտական գործողություններին, հասցրել էր Կարախամբիլի, Ֆիզուլիի հատվածում խոցել 15 տանկ եւ մեկ միավոր ՀՄՄ:
Հոկտեմբերի 4-ին Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Դավիթ Գրիգորյանն արժանացել էր «Արցախի հերոս» բարձր կոչման՝ պարգեւատրվելով «Ոսկե արծիվ» շքանշանով։
Նրա շնորհիվ, Սարդարապատի միջնակարգ դպրոցը, որտեղ նա սովորել է, ստացավ ոսկե մեդալ։