Թբիլիսիում դիմակավորված հանցագործը կողոպտել է «Վրաստանի բանկի» էքսպրես մասնաճյուղը
Վրաստանում տեղի է ունեցել բանկի հերթական կողոպուտը․ Թբիլիսիում դիմակավորված զինված տղամարդը ներխուժել է «Վրաստանի բանկի» էքսպրես մասնաճյուղ, որը գտնվում է Ռոբակիձե պողոտայում։
Միջադեպը տեղի է ունեցել ցերեկը մոտ 12-ին։ Հանցագործը վերցրել է փողը եւ հանցագործության վայրից փախուստի դիմել։
Բանկում այդ ժամանակ եղած վկաներից մեկն «Իմեդի» հեռուստաընկերությանն ասել է, որ հանցագործը դիմակավորված էր, եւ զենքով սպառնալով՝ բանկի օպերատորից փող է պահանջել։
Կողոպուտի վայրում աշխատում են ոստիկանության աշխատակիցները։ Անհայտ է, թե հանցագոծը որքան գումար է հափշտակել։