Ռուս պայմանագրային զինծառայողի հանկարծամահ լինելու փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում. ՔԿ
Գյումրիում 102-րդ ռուսական ռազմաբազայում ռուս պայմանագրային զինծառայողի հանկարծամահ լինելու փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում: Այս մասին ասել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը։
Նշենք, որ Sputnik Արմենիա-ի հետ զրույցում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ռուս զինծառայողի մարմինը գտել է ծառայակիցը։
«Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի հրամանատարության հանձնաժողովը իրավապահների հետ համատեղ հետաքննություն է անցկացնում պայմանագրային զինծառայողի մահվան փաստով։ Զինծառայողի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։
Ըստ քրեական նորությունների shamshyan.com կայքի՝ մահացածը 36-ամյա պայմանագրային զինծառայող Ա.Պ-ն է։