Եթե Վաղարշակ Հարությունյանի հետ պատերազմ ես տանուլ տալիս, ո՞նց ես նշանակում նախարար. Գևորգ Պետրոսյան
«Երեկ, երբ Ազգային Ժողովում քննարկվում էր ռազմական դրության հանման հարցը, ինձ մի բան շատ զայրացրեց, պատգամավորներից մեկը ասաց՝ իսկ Ադրբեջանում հանվել է ռազմական դրությունը, որ Հայաստանում էլ վերացվի:
Դա ի՞նչ համեմատություն է, դժբախտաբար, Ադրբեջանը հաղթանակած երկիր է, նա նման խնդիր չունի, այս վիճակում են, չեն պատկերացնում, թե իրականում ինչ է տեղի ունեցել»,- նման կերպ մեկնաբանեց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը երեկ 7 ժամից ավել ԱԺ-ում քննարկվող վերը նշված հարցը, որի արդյունքում, հիշեցնենք, այդպես էլ չվերացվեց ռազմական դրությունը:
Ըստ Պետրոսյանի, մարդիկ այսօր այնքան են հիասթափվել, ինքը շատերի հետ է զրուցել, եթե նախկինում մարդիկ ասում էին, գնամ Գերմանիա, եղբորս մոտ, հիմա ասում են՝ հենց էս վիճակները վերջացան, գլուխս առնեմ գնամ Հայաստանից անորոշ ուղղությամբ, մենակ թե Հայաստանում չլինեմ, ուր ուզում ա լինեմ:
Ապագայի նկատմամբ, ըստ պատգամավորի, քաղաքացիները տեսլական չունեն։
Պետրոսյանը անդրադարձավ հների ու նորերի արհեստական բաժանմանը.
Ըստ Գևորգ Պետրոսյանի՝ սա անիշխանություն է, Կառավարությունն ամբողջությամբ մատնված է անգործության, ԱԺ-ն էլ գործում է պատվերով։
«Բա իր նշանակումներին հլը նայեք, հնի և նորի արհեստական բաժանումը։ Ով իրեն հլու-հնազանդ ծառայում է՝ համարվում է նոր, ով իրեն չի ենթարկվում, համարվում է հին։ Հիմա պարզ հարց եմ տալիս, ո՞ւմ նշանակեց Պաշտպանության նախարար, իր գլխավոր խորհրդականին, որը նախկին կադր էր։ Նշանակեց մի մարդու, որը փաստորեն ոչ միայն չպիտի նշանակվեր, այլև պաշտոնանկ պիտի արվեր, որովհետև նրա խորհրդակցությամբ ինքը պատերազմը տանուլ է տվել, երկրի 25%-ը հանձնել»:
Մանրամասն՝ տեսանյութում: