«Վարչապետ, ո՞ւր ես փախնում». Փաշինյանի շարասյունը քշեց մեքենաների առջև վազող քաղաքացիների բազմության միջով. Անհետ կորած զինծառայողների ծնողները երեկ ուշ երեկոյան փակել էին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան ճանապարհը (տեսանյութեր)
Արցախյան պատերազմի մասնակցած անհետ կորած զինծառայողների հարազատները փորձել են փակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան ճանապարհը։ Ոստիկանները նրանց քաշելով դուրս էին բերում ճանապարհից։
Ծնողները բողոքի ակցիա էին անում Կառավարության դիմաց՝ պահանջելով տեղեկություն հայտնել իրենց որդիների մասին։
Ավելի ուշ անհետ կորած զինծառայողների ծնողները մտան Կառավարություն՝ վարչապետի հետ հանդիպման:
Փաշինյանի ավտոշարասյունը չկանգնեց, քշեց գնաց մեքենաների առջև վազող քաղաքացիների բազմության միջով։
«Վարչապետ, ո՞ւր ես փախնում»,– Փաշինյանի մեքենայի հետևից բղավում էին հուսահատ ծնողները։
Կառավարության բակում մեծ թվով ոստիկանական ուժեր կային: