Սուդանի նախկին վարչապետը մահացել է կորոնավիրուսից
Սուդանի նախկին վարչապետ Սադիկ Ալ-Մահդին մահացել է կորոնավիրուսից, հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ Ալ-Մահդին, ով ավելի քան 50 տարի եղել է երկրի քաղաքական եւ հոգեւոր կյանքի կենտրոնական դեմքը, Արաբական Միացյալ Էմիրություններում բուժվում էր COVID-19-ից:
Երկրի կառավարության գործող ղեկավար Աբդալլահ Համդուկը 84-ամյա քաղաքական գործչին բնութագրել է որպես «երկրի ամենակարեւոր մտածողներից, քաղաքական գործիչներից, գրականագետներից եւ իմաստուններից մեկը»:
Սուդանում հայտարարվել է երեքշաբաթյա սուգ՝ կապված Ալ-Մահդիի մահվան հետ:
Սադիկ Ալ-Մահդին երկու անգամ եղել է Սուդանի վարչապետ: Նրա պաշտոնավարման ժամկետն ավարտվել է 1989թ. տեղի ունեցած ռազմական հեղաշրջման հետեւանքով Օմար Ալ-Բաշիրի իշխանության գալուց հետո:
Մահդին խուսափեց բանտարկությունից եւ աքսորվեց, բայց 2000-ին նրա վերադարձը տասնյակ հազարավոր կողմնակիցների էր բերել օդանավակայան, եւ նրա ստեղծած «Ումմա»-ն դարձել է ամենամեծ ընդդիմադիր կուսակցություններից մեկը Բաշիրի կառավարման օրոք: