Գերմանիայում ոստիկանությունը կալանքից ազատել է Մերկելի գրասենյակի դարպասին բախված վարորդին
Բեռլինի ոստիկանությունը կալանքից ազատել է Գերմանիայի կանցլերի գրասենյակի տարածք տանող դարպասին բախված վարորդին: Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել են Գերմանիայի մայրաքաղաքի իրավապահ մարմիններում:
«Կալանովորելու կամ հոգեբուժական հաստատությունում ձերբակալելու հիմքեր չկան», – ասել են ոստիկանությունից: Միևնույն ժամանակ, միջադեպի հետաքննությունը շարունակվում է, այն վարում է քրեական գործերով հողային վարչությունը: