«Մեկ Հայաստան». արտաքին գործերի նախարարի հայտարարությունը բարոյական չէ
Տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունները փորձում են Փաշինյանի կողմից ստորագրած կապիտուլյացիայի մասին փաստաթղթի համար պատասխանատվությունը գցել բանակի վրա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:
«Այդ առումով կարող եմ ասել, որ արտաքին գործերի նախարարի հայտարարությունն այն մասին, որ դիվանագիտության մեջ ձախողում չի եղել, այդ ձախողում է եղել մարտի դաշտում, բարոյական չէ»,-նշեց նա:
Ղազինյանի խոսքով՝ մարտի դաշտում մեր զինվորները կարողացել են կատարել իրենց առջեւ դրված խնդիրները:
«Դա հատկապես ակտուալ է, երբ խոսքը մինչեւ հոկտեմբերի երկրորդ կեսը ժամանակահատվածի մասին է: Դրանցի հետո այդ խնդիրը տեղափոխվել է դիվանագիտական հարթություն: Հայկական դիվանագիտության ակնհայտ ձախողում է նար այն, որ առաջին փուլում չի բարձրացվել ռազմագերիների վերադարձի եւ անհետ կորածների որոնման հարցը»,-նշեց քաղաքական գործիչը: