Տ. Ավինյանի գրասենյակի 19 աշխատակիցներից միայն 2-ն են պարգևատրվել. նրանք ներգրավված են եղել ռազմական գործողությունների հետ կապված աշխատանքներում և վիրավորվել Շուշիի մերձակայքում. պարզաբանում
Տեղեկացնում ենք, որ հոկտեմբեր ամսվա ընթացքում պարգևավճար են ստացել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի 19 աշխատակիցներից միայն 2-ը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ պարզաբանելով Տիգրան Ավինյանի որոշումը՝ գրասենյակի աշխատակիցներին պարգևատրելու վերաբերյալ:
«Այդ երկու աշխատակիցը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին փոխվարչապետի հետ գտնվել են Արցախում և անմիջականորեն ներգրավված են եղել ռազմական գործողությունների հետ կապված աշխատանքներում և հրազենային վիրավորում են ստացել Շուշի քաղաքի մերձակայքում:
Մի հոգին դեռ մինչ այժմ շարունակում է բուժում ստանալ բուժհաստատությունում»,- գրել է Հունանյանը: