Վրաստանում կորոնավիրուսի արագ տարածումը կանխելու նպատակով նոյեմբերի 28-ից կփակվեն ռեստորաններ, ֆիթնես ակումբներ, առևտրի կենտրոններ, շուկաներ. կդադարեցվի հասարակական տրանսպորտի գործունեությունը
Վրաստանը կորոնավիրուսի արագ տարածումը կանխելու նպատակով նոյեմբերի 28-ից ամբողջ երկրի մասշտաբով նոր սահմանափակումներ կսահմանի, գրում է ria.ru-ն։
Մասնավորապես՝ կդադարեցվի ռեստորանների, հասարակական տրանսպորտի, առևտրի կենտրոնների, շուկաների և ֆիթնես ակումբների աշխատանքը: Այդ մասին ասված է Վրաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգող խորհրդի հայտարարության մեջ:
«Հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակը՝ որոշում է կայացվել խստացնել տեղային սահմանափակումները»,- ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ վերջին տվյալներով՝ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 118 690 դեպք, որոնցից 1 124-ը՝ մահվան ելքով։ Ապաքինվել է 98 781 մարդ։