Դիեգո Մարադոնայի հրաժեշտի արարողությանը կարող է մասնակցել մինչև 1 միլիոն մարդ. Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարվել
Արգենտինայի կառավարությունը կանխատեսել է, որ երկրի ֆուտբոլի հավաքականի նախկին խաղացող և մարզիչ Դիեգո Մարադոնայի հրաժեշտի արարողությանը ներկա կլինի մոտ 1 միլիոն մարդ: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով La Nacion թերթին:
Թերթի տվյալներով՝ ներկայումս իշխանություններն աշխատում են կորոնավիրուսի համավարակի պայմաններում արարողության կազմակերպման ուղղությամբ: Չի բացառվում, որ հրաժեշտի արարողությունը տևի մի քանի օր:
Արարողությունը կանցկացվի Կասա Ռոսադա նախագահական պալատում: Իշխանությունները դեռևս չեն հաղորդել, թե ժամը քանիսին կառավարության շենքը դռները կբացի սգացողների համար:
Մարադոնան մահացել է չորեքշաբթի 61 տարեկան հասակում: Նրա մահվան առնչությամբ Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարվել: