Առաջին գիշերրը մի քիչ խորհրդանշական էր. Գեղամ Մանուկյան
Նոյեմբերի 23-ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կառավարության մոտ Գեղամ Մանուկյանի հայտարարած անժամկետ հացադուլը շարունակվում է:
Նա NEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ գիշերը նորմալ է անցել, ինքնազգացողությունը լավ է. «Երբ որ գիտես ինչի համար է, կարծում եմ՝ ավելի հանգիստ ես: Առաջին գիշերրը մի քիչ խորհրդանշական էր, որովհետեւ առաջնագծից շուրջ 50 օր հետո վերադարձան ՀՅԴ կամավորական խմբերը, այդ թվում որդիս: Արամ Մանուկյանի արձանի մոտ էին իջել ինչպես սեպտեմբերի 27-ին այնտեղից մեկնեցին առաջնագիծ: Երկար ժամանակ չէի տեսել: Եկան, տեսա, ճանապարհեցի տուն: Նրանց տրամադրությունը մարտական է, տա Աստված, որ մեր բանակի կողքին նման կամավորական խմբեր շատ լինեն: Երբ որեւէ մեկը չէր մտածում վտանգավոր որեւէ փուլի մասին, ՀՅԴ-ն արդեն տեւական ժամանակ մտահոգ էր նաեւ դրանով: Երկար ժամանակ կազմակերպական աշխատանք։ է ծավալվել: Դրա համար կազմավորված զորախումբ էր, ունեցանք ցավալի կորուստներ, բազմթիվ վիրավորները, բայց տղերքը մինչեւ վերջ մնացի դիրքում կանգնած: Դեռ ավելին, ռազմավարական կրեւոր կետերից մեկը գրավեցին ու պաշտպանեցին»,-ասաց Գեղամ Մանուկյանը:
Նա վստահություն հայտնեց, որ Նիկոլ Փաշիօնյանը գնալու է. «Չի կարող Հայաստանը նման ղեկավար ունենալ, դա օդ ուջրի պես անհրաժեշտ է Արցախին, մեր երկրի անվտանգությանը: Փորձում են ներկայացնել, թե նա փրկեց 25 հազար մարդու կյանք, բայց ուղղակի ողբերգություն է, որ երկրիդ ղեկավարը նույնիսկ այստեղ փորձում է մանիպուլացնել, սուտ խոսել»: