Զինվորներին հաշմանդամության կարգի համար որևէ զինվոր անհրաժեշտություն չունի այցելել որևէ վայր. նախարար
Հարգելի հայրենակիցներ, զինվորներին հաշմանդամության կարգի տրամադրման ամբողջ գործընթացը կազմակերպվելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
«Որևէ զինվոր կամ ընտանիքի անդամ անհրաժեշտություն չունի այցելել որևէ վայր դիմում գրելու կամ փաստաթուղթ ներկայացնելու համար»,-հավելել է նա: