Պետությունը զավթողները այսօր հանդես են գալիս փրկիչների տեսքով․ նրանք հանրային աջակցություն չունեն
Կառավարությունում շարունակվում են պաշտոնանկությունները, դրանցից որոշներն արդեն պաշտոնապես հաստատվել են, մյուսները դեռ ոչ։ Հրաժարական է ներկայացրել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: այդ պաշտոնում նրան կփոխարինի ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը, որը 1999թ-2000 թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարար: պաշտոնից ազատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, նրան կփոխարինի Մեսրոպ Առաքելյանը։
ԿԳՄՍ-ից հայտնել են, թե նախարար Արայիկ Հարւոթյւոնյանը հրաժարական չի ներկայացրել, շարունակում է պաշտոնավարել, սակայն, ըստ լուրերի, նրան այդ պաշտոնին փոխարինելու է Ժաննա Ադրեասյանը։ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում Ֆելիքս Ցոլակյանին կփոխարինի կադրային զինվորական, 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Անդրանիկ Փիլոյանը։ Փիլոյանն Արցախյան այս պատերազմում Ազգային հերոսի կոչում ստացավ: Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Իրինա Ղափլանյանն ազատվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ: