Կիևում մետրոյի «Ակադեմգորոդոկ» կայարանի մոտ նոյեմբերի 21-ին միկրոավտոբուս է բռնկվել և պայթել
Կիևում մետրոյի «Ակադեմգորոդոկ» կայարանի մոտ նոյեմբերի 21-ին միկրոավտոբուս է բռնկվել և պայթել:
Հրդեհի հետևանքով ավտոմեքենան ամբողջովին այրվել է: Նախնական տվյալներով՝ բացի վարորդից, տրանսպորտային միջոցում ոչ ոք չի եղել:
Երբ վարորդը գործարկել է մեքենան, հնչել է շրխկոց, իսկ հետո սկսվել է բռնկումը: Տղամարդը փորձել է ինքնուրույն հանգցնել կրակը, սակայն ստիպված է եղել կանչել հրշեջների:
Ինչպես հաղորդում է ՈՒՆՆ-ն, միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: