Մինսկում բողոքի ակցիայից առաջ փակել են մետրոյի 10 կայարան
Մինսկում իշխանությունները փակել են մետրոպոլիտենի 10 կայարան անվտանգության ապահովման համար՝ կապված ընդդիմության կողմից հայտարարված այսօր տեղի ունենալիք բողոքի ակցիայի հետ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Մինսկի մետրոպոլիտենի մամլո ծառայությանը:
Փակվել են մետրոպոլիտենի մի շարք կայարանների ելքերն ու մուտքերը: Իսկ ավելի վաղ հայտարարվել էր, որ Մինսկի կենտրոն է տեղափոխվել հատուկ տեխնիկա:
Գործակալության թղթակցի տեղեկություններով՝ «Մինսկ-հերոս քաղաք» հրապարակը կցված է մետաղյա ցանկապատերով: Այնտեղ քայլում են զինված պարեկները: Հոկտեմբերյան հրապարակը ևս ցանկապատված է, այնտեղ պարեկություն են անում զինծառայողները՝ ինքնաձիգներով: ՕՄՕՆ-ականներով ավտոբուսները և հատուկ տեխնիկան կանգնած են Կարլ Մարքսի փողոցում՝ նախագահի աշխատակազմի շենքի կողքին: