Չինաստանում կորոնավիրուս են հայտնաբերել ՌԴ-ից ներմուծված հավի թևիկների տուփերում
Չինական Դունգուան քաղաքի Հիվանդությունների վերահսկման և պրոֆիլակտիկայի կենտրոնի մասնագետները կորոնավիրուսի հետքեր են հայտնաբերել Ռուսաստանից ներմուծված հավի թևիկների սառեցված փաթեթներում: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Վարակը հայտնաբերվել է մսամթերքի ստուգման ժամանակ, որը քաղաք է ներմուծվել արտասահմանից:
«Նմուշները, որոնք վերցվել են Արգենտինայից և Ռուսաստանից ներմուծված հավի թևիկների և հավի ազդրերի խմբաքանակում, տվել են կորոնավիրուսի հայտնաբերման նուկլեինաթթվի թեստի դրական պատասխան»,- ասվում է կենտրոնի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հավի թևիկների տվյալ խմբաքանակն վրա անմիջապես կնքվել է, իսկ պահեստները ախտահանվել են: Լաբորատորիայի աշխատակիցներից կամ մասնագետներից որևէ մեկը չի վարակվել՝ ընդգծում են կենտրոնում:
Վերջին օրերին Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 28 նոր դեպք. 17-ը՝ ակտիվ, 11-ը՝ առանց ախտանշանների: