Բուլղարիայի մայրաքաղաքում բողոքի զանգվածային ցույցերը շարունակվում են. պահանջը կառավարության ու վարչապետի հրաժարականն է
Բուլղարիայի մայրաքաղաքում` խորհրդարանի նախկին շենքի առջև, «Միասին կհաղթենք» կարգախոսով բողոքի զանգվածային ցույց է անցկացվել:
Ինչպես հաղորդում է ТАСС-ի թղթակիցը, բողոքի ցույցին, չնայած ցուրտ եղանակին, հարյուրավոր քաղաքացիներ են հավաքվել: Նրանք պահանջում են երկրի գլխավոր դատախազ Իվան Գեշևի, կառավարության ու վարչապետ Բոյկո Բորիսովի հրաժարականները. ցուցարարները խորհրդարանի նախկին շենքի առջև ծաղիկներ են դրել` ասելով, թե «կառավարությունը մահացել է և ունակ չէ կառավարելու երկիրը»:
Ցուցարարները փողոցներ են փակել, կաթվածահար արել մայրաքաղաքի կենտրոնական հատվածի երթևեկությունը: Լուրջ միջադեպեր չեն գրանցվել:
Բուլղարիայում հակակառավարական ցույցեր են արդեն շուրջ 4 ամիս. մայրաքաղաք Սոֆիայում և երկրի այլ քաղաքներում ընդհուպ հազարավոր քաղաքացիներ են դուրս գալիս ցույցի: