Լեհաստանի վարչապետը կոչ է արել բնակիչներին ձեռնպահ մնալ Սուրբ ծննդյան տոներին ճանապարհորդելուց
Ցանկալի է, որ Լեհաստանի բնակիչները ձեռնպահ մնան Սուրբ ծննդյան տոներին ճանապարհորդելուց, ինչը կօգնի զսպել COVID-19 կորոնավիրուսի տարածումը, շաբաթ օրը հայտարարել է երկրի վարչապետ Մատեուշ Մորավեցկին, հայտնում է «Ինտերֆաքսը»:
«Խնդրում եմ, մի պլանավորեք ճանապարհորդություններ»,- նրա խոսքերն են մեջբերում եվրոպական ԶԼՄ-ները:
Երկրում խանութները, ինչպես ակնկալվում է, բաց կլինեն Սուրբ Ծննդյան տոնի նախաշեմին, բայց սահմանափակող միջոցների հիմնական մասն ուժի մեջ կմնա՝ բարերը, ռեստորանները, թատրոնները կշարունակեն փակ մնալ, իսկ դպրոցներում դասերը կշարունակեն հեռավար ընթանալ, ասել է Մորավեցկին:
Շաբաթ օրը Լեհաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 24 000 նոր դեպք, մահացել է 574 պացիենտ: