Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստան և Ադրբեջան Զարիֆի այցի հետաձգման մասին
Հետաձգվում է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի այցը Ադրբեջան և Ռուսաստան, որը պետք է տեղի ունենար նոյեմբերի 23-24-ը: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խատիբզաեդեն:
«Զարիֆի՝ Մոսկվա և Բաքու ուղևորության հետաձգումը կապված է այս շաբաթ կառավարության՝ բյուջետային հանդիպումներ անցկացնելու արտահերթ ծրագրի հետ, որում բոլոր նախարարների ներկայությունը պարտադիր է», – մեջբերում է նրան Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը: