Հնդկաստանը Պակիստանից պահանջել է հրաժարվել ահաբեկիչներին աջակցելու քաղաքականությունից
Հնդկաստանը խորին մտահոգություն է հայտնել՝ կապված ահաբեկչական հարձակումների հետ, որոնք Ջամմա եւ Քաշմիր վիճելի տարածքում նախապատրաստել է Պակիստանի տարածքում գործող իսլամիստական խմբավորումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Հնդկաստանի ԱԳՆ-ին:
«Մասշտաբային ահաբեկչական հարձակումն իրականացվել է Ջամմա եւ Քաշմիրում նոյեմբերի 19-ին: Համաձայն նախնական հաղորդագրությունների՝ հարձակումը նախապատրաստ է Պակիստանի տարածքում գործող Ջայիշ-է-Մոհամմադ ահաբեկչական կազմակերպությունը, որն արգելված է ՄԱԿ-ի եւ այլ երկրների կողմից: Հնդկաստանի կառավարությունը լրջորեն մտահոգություն է հայտնել՝ կապված Հնդկաստանի վրա այդ ահաբեկչական խմբավորումների հարձակումների հետ»,-ասվում է Հնդկաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Նշվում է, որ իրավապահները զենքով, զինամթերքով եւ պայթուցիկներով լի թաքստոց են հայտնաբերել, ինչը վկայում է նախապես ծրագրված խոշոր հարձակման մասին:
Հնդկաստանի ԱԳՆ-ն պահանջել է հրաժարվել ահաբեկիչներին աջակցելու քաղաքականությունից եւ ապամոնտաժել ահաբեկչական ենթակառուցվածքը, որը ղեկավարվում է ահաբեկչական խմբավորումների կողմից այլ երկրներում հարձակումներ իրականացնելու համար:
Նշվում է, որ Հնդկաստանի կառավարությունը վճռականորեն մտադիր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները ահաբեկչության դեմ պայքարի եւ իր ազգային անվտանգության ապահովման համար: