Այս պահի դրությամբ Նարեկ Մալյանի, Արթուր Դանիելյանի և Ռոբերտ Մելքոնյանի ձերբակալումների դեմ բողոքներով ոչ դատավորների, ոչ էլ նիստերի ժամի մասին տեղեկատվություն չեմ ստացել. փաստաբան
Այս պահի դրությամբ Նարեկ Մալյանի, Արթուր Դանիելյանի և Ռոբերտ Մելքոնյանի ձերբակալումների դեմ բողոքներով ոչ դատավորների, ոչ էլ նիստերի ժամի մասին տեղեկատվություն չեմ ստացել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Նշենք, որ Երևանում վարչապետի հրաժարականի պահանջով ակցիաների մասնակիցներից բերման է ենթարկվել 80 անձ։
Գյումրիում ևս նման ակցիա է իրականացվել, այնտեղ բերման է ենթարկվել ակցիայի 8 մասնակից։