Պատերազմը հարվածեց լեգիտիմ այս իշխանությանը․ գուցե պետք են արտահերթ ընտրություններ
Որևէ մեկը չի կարող ասել՝ պատերազմն ավարտվել է, թե ոչ: Ունենք անհասկանալի փաստաթղթով կանգնեցված պատերազմ, հրադադար, նոր պատերազմն անխուսափելի չէ: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը:
Քաղաքագետի դիտարկմամբ՝ ինֆորմացիոն պատերազմը սպասելի էր: «Երկու տարի առաջ անընդհատ աղաղակել, պահանջել եմ զբաղվել տեղեկատվական անվտանգության խնդիրներով: Դեռևս 2016թ. պատերազմից հետո ես առանձնացրեցի բազմաթիվ կասկածելի կայքեր, որոնք կարող էին խուճապ և ապատեղեկատվություն տարածել: Կառավարությունը պետք է մտածեր լուծումների մասին: Թիկունքից առաջնագծին հարվածելու գործելաոճը պետք է բացառվեր: Որևէ օղակ չէր զբաղվում այդ խնդիրներով»,-նշեց Սաֆարյանը՝ հավելելով, որ պատերազմի օրերին նկատելի դարձավ այդ ամենի ավերիչ ազդեցությունը:
Անդրադառնալով զինվորականների հրապարակային խոսքին և միմյանց մեղադրելուն, Ս. Սաֆարյանը նշեց. «Զինվորականների մի մասը խուսափում է պատասխանատվությունից, մյուս մասը շարունակում է հարվածել իշխանությանը՝ քաղաքական նպատակներով»:
Քաղաքագետի դիտարկմամբ՝ պատերազմի վերլուծությունը կենսական անհրաժեշտություն է, բայց դա մամուլի ակումբներում չպետք է լինի. «Եվ Տարբեր աշտարակներից միմյանց խոսքային փոխհրաձգություններով պատասխանելով չպետք է լինի»:
«Պատերազմը հարվածեց լեգիտիմ այս իշխանությանը. գուցե պետք են արտահերթ ընտրություններ»,- ընդգծեց Սաֆարյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: