Սուլշեր. Պոգբան շատ կարևոր է մեզ համար
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը խոսել է թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի մասին:
«Նախորդ մրցաշրջանը շատ ծանր ստացվեց Պոգբայի համար: Նա վարակվեց կորոնավիրուսով, հետո դժվարությամբ վերականգնեց մարզավիճակը:
Պոգբան շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար: Նա ոչ միայն պրոֆեսիոնալ մարզիկ է, այլ նաև հրաշալի մարդ»,- Սուլշերի խոսքը փոխանցում է BBC-ն:
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունից պահանջել է բարձրացնել իր աշխատավարձը, սակայն մերժում է ստացել ակումբից: