ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստակամություն է հայտնել առաքելություն ուղարկել Արցախ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պատրաստել է հայտարարություն, որում ասվում է, որ կազմակերպությունը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի պատմական ժառանգության օբյեկտները պահպանելու գործում և նախատեսում է մասնագետների խումբ ուղարկել տարածաշրջան: Ինչպես նշվում է, այս գաղափարը հնչել է երկու երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում:
«ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաշխատի բոլոր շահագրգիռ կողմերի հետ` այդպիսի առաքելության համար պայմաններ ստեղծելու համար: Սկսվել են բարձր մակարդակի խորհրդատվություններ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ»,- ասվում է հաղորդագրությունում: