Հայկ Մամիջանյանը քիչ առաջ ձերբակալվեց
Քիչ առաջ ձերբակալվեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Հիշեցենք, որ արդեն երկրորդ օրն է՝ ինչ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փողոցներ են փակում Երեւանի տարբեր հատվածներում։ Այսօր այդ ակցիային միացել է նաեւ Գյումրին։ Ոստիկանները, որոնց շարքերում կային մեծ թվով դիմակավորվածներ, բռնի ուժ գործադրելով այսօր էլ բերման են ենթարկել բողոքի ակցիա անող քաղաքացիներին՝ այդ թվում հասարակական-քաղաքական գործիչների։