Կորոնավիրուսից մահացել է Սերբիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդը
Կորոնավիրուսից մահացել է Սերբիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, պատրիարք Իրինեյը, հաղորդում է Associated Press-ը:
Նա 90 տարեկան էր:
Պատրիարքը կորոնավիրուսով հոսպիտալացվել էր նոյեմբերի սկզբին այն բանից հետո, երբ այցելել էր Չեռնոգորիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Ամֆիլոխիի հուղարկավորությանը, ով մահացել էր կորոնավիրուսի բարդացումից:
Պատրիարք Իրինեյի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, ով Ինստագրամի իր էջում գրել է. «Պատիվ էր ճանաչել Ձեզ: Ձեզ պես մարդիկ երբեք չեն մահանում»: