Փաստաթուղթը շատ բարդ հետևանքներ է ունենալու հայ ժողովրդի համար․ Արա Սաղաթելյան
Փաստաթուղթը, որը կնքված է, բարդ հետևանքներ է ունենալու Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի համար։ Յուրաքանչյուր գիտակից քաղաքացի պետք է բարձրացնի բողոքի ձայնը՝ կապված այս դավաճանական գործողությունների հետ։ «Նիկոլ հեռացիր» ակցիայի ժամանակ հայտարարել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, որին բերման են ենթարկել, տեղեկացնում է Փաստինֆոն։
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր քաղաքացի պետք է դուրս գա փողոց և իր քաղաքացիական դիրքորոշումն արտահայտի, քանի որ փաստաթուղթը շատ բարդ հետևանքներ է ունենալու ՀՀ և հայ ժողովրդի համար, որովհետև դեռ գալիք դժբախտությունները, դրանց թվում՝ Ադրբեջանի կողմից միջազգային դատարաններում ներկայացրած հայցերը բերելու են նրան, որ ժողովուրդն ապրելու է դժբախտ և թշվառ։
Սաղաթելյանը կոչ արեց քաղաքացիներին դուրս գալ փողոց և հասնել նրան, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, ձևավորվի ժամանակավոր կառավարություն և ստեղծվի իրավիճակ, որ մասնագետները կարողանան շտկել ինչ հնարավոր է՝ կնքված փաստաթղթից։