Ակնհայտ էր, որ Փաշինյանն ամեն ինչ անելու է՝ իրենից բացի բոլորին՝ առաջին հերթին Տոնոյանին մեղավոր կարգելու համար, և նրա դեմ իշխանության սկսած հիստերիկ հակաքարոզչությունը պատահական չէր․ Ա․ Սաղաթելյան
Կապիտուլյացիայից հետո ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու է՝ իրենից բացի բոլորին մեղավոր կարգելու համար և առաջին հերթին պաշտպանության նախարարին։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական-հասարակական գործիչ Արման Սաղաթելյանը։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Պատահական չէր, որ վերջին շրջանում հիստերիկ հակաքարոզչություն էր սկսվել իշխանության կողմից՝ Դավիթ Տոնոյանի դեմ։ Միայն հիմարը չէր տեսնում այս սցենարը։ Տոնոյանը, կարծում եմ, նույնպես տեսավ և հրաժարվեց մասնակցել այդ ֆարսին։
Անշուշտ, կատարվածի վերաբերյալ հարցերը շատ են, եւ ամեն պաշտոնյայի պատասխանատվության մասնաբաժինը դեռ հետազոտման առարկա է լինելու։
Մենք դեռ ականատեսն ենք լինելու բազմաթիվ բացահայտումների, սակայն կա մեկը, ով միանշանակ ու ամբողջությամբ է պատասխանատու, բայց անընդհատ փորձել է, փորձում է եւ փորձելու է դրանից խուսափել։ Չի ստացվելու։ Նիկոլ Փաշինյան, դու պիտի հեռանաս»։