Բրիտանիայում կորոնավիրուսի դեմ քթի սփրեյ են մշակել
Բրիտանացի գիտնականները հայտնել են, որ իրենց մոտ մշակվել է քթի սփրեյ, որը պաշտպանում է կորոնավիրուսից:
Նշվում է, որ սփրեյի բաղադրիչներն արդեն օգտագործվում են դեղամիջոցների և սննդի մեջ: Սա կդյուրացնի դեղամիջոցի արտադրությունը:
«Դեղամիջոցը նվազեցնում է վիրուսային բեռը մարդու օրգանիզմում, այդ թվում` երբ վիրուսը փոխանցվում է մեկ այլ անձի հազի կամ փռշտոցի միջոցով: Այս դեպքում քիչ հավանական է դառնում, որ դիմացինը վարակվի վիրուսի մասնիկներով», – ասել է գլխավոր հետազոտող Ռիչարդ Մոաքսը: