Ստեփանակերտում մատակարարումների խափանումներ չկան. ՌԴ ՊՆ
Ստեփանակերտում Հումանիտար արձագանման միջգերատեսչական կենտրոնի աջակցությամբ խաղաղ կյանքը վերականգնվում է` մթերքների մատակարարման խափանումներ չկան, հացի արտադրության ձեռնարկություններն ամբողջական հզորությամբ վերականգնել են աշխատանքները, ТАСС-ի փոխանցմամբ` հաղորդում է ՌԴ պաշտանության նախարարությունը:
Հաղորդվում է, որ Ստեփանակերտից հաց է մատակարարվում հարակից բնակավայրեր:
Բացի այդ, քաղաքում շարունակվում են էլեկտրա/գազամատակարարման վերականգնման աշխատանքները բնակելի տներում և հասարակական նշանակության կառույցներում, վերականգնվում է հասարակական տրանսպորտի աշխատանքն ու կապը հեռու բնակավայրերի հետ, վերաբացվում են խանութները: