Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 3 697-ով
Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 3 697-ով։ Մահացել է 38 մարդ։
Համավարակի սկզբից երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 93 092 դեպք։
Դրա հետ մեկտեղ, վերջին 24 ժամում կովիդ-կլինիկաներից դուրս է գրվել 2 409 մարդ, համավարակի սկզբից ապաքինվել է 73 877 պացիենտ։ Մահացել է 853 մարդ։
Ներկայումս կարանտինում է 2 186 մարդ, ստացիոնարներում՝ 5 833, կովիդ-հյուրանոցներում՝ 3 351։
Վրաստանի 41 քաղաքացիների բուժման են բերել ուրիշ երկրներից։
Երկրում համաճարակային իրավիճակը շարունակում է վատթարանալ, արդեն քանի օր հիվանդացողների թիվն անցնում է ապաքինվողների թվից։ Այսօր այս տարբերությունն արդեն կազմում է հազար մարդ։