«Ամոթ է, ձեր գերագույն գժին տարեք, ոչ թե մեզ». Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին նստացույց անող կանանց Տիգրան Մեծ պողոտայում (Տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մի խումբ քաղաքացիներ փակել էին նաև Տիգրան Մեծ պողոտա- Խանջյան փողոցի խաչմերուկը։ Կանայք, որոնք նստացույց էին արել այդ հատվածում ոստիկանության կարմիր բերետավորների կողմից բերման ենթարկվեցին։
«Ամոթ է, ամոթ, ձեր գերագույն գժին տարեք»,- բացականչեցին մի քանի այլ քաղաքացիներ։
Նշենք, որ այս պահին վարչապետի հրաժարականի պահանջով՝ ՀՅԴ-ականները բողոքի ակցիա են անում Երեւանի տարբեր հատվածներում։ Քաղաքացիները չեն մոռանում ճանապարհ տալ շտապօգնության ավտոմեքենաներին:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հետ ստորագրել է եռակողմ հայտարարություն, ըստ որի՝ Արցախի մի մասը, ինչպես նաեւ հարակից շրջանները հանձնվում են Ադրբեջանին։
Մասնավորապես, Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին, Հադրութը, ինչպես նաեւ գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաեւ Մարտակերտի շրջանի Թալիշ եւ Մատաղիս գյուղերը։