Նավթի համաշխարհային գները նվազում են, պղնձի գինն ընկնում է դոլարի ամրապնդման և COVID-ի հետ կապված ռիսկերի ֆոնին
Հինգշաբթի՝ նոյեմբերի 19-ին, նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:
WTI նավթի դեկտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,55 տոկոսով՝ կազմելով մեկ բարելի դիմաց 41,59 դոլար:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հունվարյան մատակարարումներով նվազել են 0,25 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 44,23 դոլարի:
Հինգշաբթի առավոտյան պղնձի գինը նվազում է, դոլարի ամրապնդումը զսպում է մետաղի գները, մինչդեռ թրեյդերները շարունակում են գնահատել կորոնավիրուսի համավարակի շուրջ առկա ռիսկերը, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է Prime-ը:
Comex բորսայում պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.19 տոկոսով եւ կազմել 3.1898 դոլար մեկ ֆունտի դիմաց (մոտ 0.45 կիլոգրամ):
Չորեքշաբթի Լոնդոնի մետաղների բորսայում (LME) աճուրդներին պղնձի մեկ տոննայի արժեքը երեք ամսվա ընթացքում աճել է 0.29 տոկոսով եւ կազմել 7.088.5 դոլար, ալյումինի արժեքը` 1.04 տոկոսով` մինչեւ 1998 դոլար, ցինկինը` 2.14 տոկոսով` մեկ տոննայի դիմաց մինչեւ 2747 դոլար:
Դոլարի ինդեքսը (դոլարի փոխարժեքը Միացյալ Նահանգների հիմնական առեւտրային գործընկեր վեց երկրների արժույթների զամբյուղի նկատմամբ) աճել է 0.16 տոկոսով` կազմելով 92.46 կետ: Ավելի թանկ դոլարը զսպում է հումքային ապրանքների, այդ թվում` պղնձի գինը` դրանք ավելի թանկ դարձնելով օտարերկրյա ներդրողների համար: Դոլարի փոխարժեքին աջակցում է ֆունտի թուլացումը` ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ռիսկերի եւ առեւտրային գործարքի պատճառով:
Կորոնավիրուսային համավարակի շուրջ իրավիճակը շարունակում է ազդել պահանջարկի սպասումների վրա, ինչը նույնպես բացասական է պղնձի գնի համար: Որոշ երկրներում վարակման նոր դեպքերի թիվը շարունակում է թարմացնել հակառեկորդները: