Շիրակում զինկոմիսարիատը կանչել, ֆորմա է բաժանել ու ասել՝ գնացեք Երևան․ Գեղամ Մանուկյան
Շիրակում հարցրեք, թե զինկոմիսարիատը ոնց է կանչել ֆորմա տվել ու ասել՝ գնացեք Երեւան, մարդիկ արժանապատիվ են եղել ու հրաժարվել են։ Այս մասին նոյեմբերի 18-ին Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասել է ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի եւ նրան զորակցող կամավորների հանդիպմանը։
«Նիկոլ, գոնե առաջնագծում կանգնածի հիմունքով մի արա, մի արա, մի արա։ Հայրենիքը քոնը չէր, արժեքը չգիտեիր, բայց ով առաջնագիծ է եղել՝ բոլորինն է։ Դու գողացար հայրենիքը, դու գողացար ազատամարտիկների պայքարի արդյունքը, դու գողացար Շուշին, այստեղ կանգնած շատերի հարազատներին»,- հայտարարեց Գեղամ Մանուկյանը։