Դա սխալ հարցադրում է, դա վիրավորանք է մի ամբողջ ազգի հասցեին. Հակոբ Ճաղարյան
Պետությունը ԻՆՍՏԻՏՈւՑԻՈՆԱԼ կառույց է, որտեղ երկրի ղեկավարը կառույցի մենեջերն է, տնօրենը, ու ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԻ միայն կառույցի կանոնադրությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:
Նա, մասնավորապես, գրել է. «Երբ հարցնում են` ԻՍԿ Ու՞Մ ԵՍ ՏԵՍՆՈւՄ երկրի ղեկավար, մարդ չկա:
Դա սխալ հարցադրումա, դա վիրավորանքա մի ամբողջ ազգի հասցեին:
ՊԵՏՈւԹՅՈւՆ կոչվող Կառույցը պիտի ղեկավարի երկիրը: Իսկ կառույցի ղեկավարն ընդամենը վարձու աշխատող է: Ով իր պարտականությունների անբավարար կատարման համար ազատվում է աշխատանքից ու նշանակվում է նորը»: