Ագրեսիան տեսանելի է և կարող է աճել. իշխանության վարկանիշը փլուզվել է
Հայաստանում լուրջ քաղաքական ճգնաժամ է: Մարդիկ էմոցիոնալ շոկի մեջ էին, և դեռ այդ շոկից դուրս չեկած, արդեն սկսվել է լուրջ քաղաքական ճգնաժամ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական մթնոլորտին:
Նրա խոսքով՝ քաղաքական ճգնաժամը պատերազմի ուղիղ հետևանքն է: «Նիկոլ Փաշինյանի և իշխանության վարկանիշը փլուզվել է: Կան մարդիկ, որոնք շարունակում են աջակցել և հավատալ իշխանություններին, և նրանք քիչ չեն, և կան մարդիկ էլ, որոնք երկրում կայունությունը կարևոր են համարում, այդ պատճառով չեն ուզում իշխանափոխություն: Բայց ակնհայտ է, որը հասարակությունը պառակտված է, ագրեսիան տեսանելի է, և այն կարող է աճել: Քաղաքական ուժերը կփորձեն օգտվել դրանից և օգտագործել այս ճգնաժամը»,- ընդգծեց Իսկանդարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: