Կորսիկայում թռչնագրիպի դեպք է հայտնաբերվել
Թռչնագրիպի առաջին դեպքը հայտնաբերվել է ֆրանսիական Կորսիկայում, հայտնել է Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Հյուսիսային Եվրոպայի մի քանի երկրներից հետո Ֆրանսիան Վերին Կորսիկայում հայտնաբերեց խիստ ախտածին H5N8 շտամի թռչնագրիպի բռնկում»,- ասվում է գյուղատնտեսության նախարարության հայտարարության մեջ:
Դեպքը հայտնաբերվել է Բաստիայի մոտ գտնվող կենդանիների խանութի մի բաժնում այն բանից հետո, երբ այնտեղ պահվող տնային թռչունների շրջանում տարօրինակ մահացություն է դիտարկվել: Բոլոր թռչունները քնեցվել են, նշվում է հաղորդագրության մեջ։