Ռուս փրկարարները ժամանել են Ստեփանակերտ Ղարաբաղի բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար
Երկուշաբթի Ռուսաստանի ԱԻՆ օպերատիվ խումբը ժամանել է Ստեփանակերտ տեղի բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Խմբի կազմում են 30 փրկարարներ՝ գերատեսչության կենտրոնական ապարատի ներկայացուցիչներ, հատուկ վտանգավոր փրկարարական գործողությունների անցկացման «Լիդեր» կենտրոնի փրկարարներ, կապավորներ եւ այլք։ Նրանք իրենց հետ բերել են անհրաժեշտ տեխնիկա եւ դաշտային ճամբար։
Տեղում քննարկվելու է խմբավորման մեծացման հարցը 150 փրկարարների եւ աերոշարժական հոսպիտալի հաշվին, որոնք պատրաստ են Մոսկվայից թռիչքին։