Մեքսիկայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1 միլիոնը
Մեքսիկայի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ վերջին օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է COVID-19-ով վարակված 5 860 նոր դեպք, իսկ համավարակի ընթացքում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1 003 253-ի, հաղորդում է Ինտերֆաքս-ը:
Այդկերպ, Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով, Մեքսիկան դարձել է աշխարհում 11-րդ երկիրը, որտեղ կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1 միլիոնը:
Ավելի վաղ մեկ միլիոն վարակված էր գրանցվել ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Բրազիլիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Արգենտինայում, Կոլումբիայում եւ Իտալիայում:
Միեւնույն ժամանակ, Մեքսիկայում կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը կազմում է 98 259, եւ այդ ցուցանիշով երկիրը գտվում է 4-րդ հորիզոնականում ԱՄՆ-ից, Բրազիլիայից եւ Հնդկաստանից հետո: