Ռումինիայի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 10 մարդ մահացել է, 7-ը ծայրահեղ ծանր վիճակում է
Ռումինիայի Պյատրա-Նյամց քաղաքում գտնվող շտապօգնության հիվանդանոցի անեսթեզիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով 10 մարդ մահացել է, 7-ը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, հայտնում է ТАСС-ը:
Բոլոր պացիենտները կորոնավիրուսով վարակված անձինք են եղել: Տուժածները, որոնց թվում է նաև հերթապահ բժիշկ, 40%-ի հասնցող մաշկային այրվածքներ են ստացել:
Նախագահ Կլաուս Յոհաննիսը և Ռումինիայի Ուղղափառ եկեղեցու պատրիարք Դանիիլը ցավակցություն են հայտնել մահացածների ընտանիքներին: