Ֆիգու. Մեսին կհեռանա «Բարսելոնայից», եթե նման ցանկություն ունենա
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն խոսել է թիմի առաջատար Լիոնել Մեսիի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
«Ես հետևում էի Մեսիի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, և այդ ամենը շատ տարօրինակ էր ինձ համար:
Եթե Մեսին, իրոք, ցանկանա հեռանալ «Բարսելոնայից», նրան ոչինչ չի պահի այդ ակումբում»,- Ֆիգուի խոսքը փոխանցում է Marca-ն:
Հիշեցնենք, որ այս ամռանը Մեսին ցանկանում էր հեռանալ «Բարսելոնայից», սակայն ակումբը բաց չթողեց նրան: Արգենտինացին 2003 թվականից է հանդես գալիս կատալոնացիների գլխավոր թիմում, որի հետ նվաճել է 34 տիտղոս: