Թրամփը հայտնել է, որ երկու-երեք շաբաթից ակնհայտ կդառնա նախագահական ընտրություններում իր հաղթանակը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ երկու-երեք շաբաթ անց ակնհայտ կդառնա նախագահական ընտրություններում իր հաղթանակը։ Սպիտակ տան ղեկավարն այդ մասին հայտնել է Washington Examiner թերթին տված հարցազրույցում։
Հարցազրույցի ժամանակ Թրամփը պնդել է, որ ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփումից հետո հաղթող կճանաչվի մի շարք առանցքային նահանգներում, ինչը կորոշի նախագահական ընտրությունների ելքը:
Ամերիկյան վարչակազմի ղեկավարը վստահություն է հայտնել, որ հաղթել է Վիսկոնսին, Արիզոնա, Ջորջիա, Հյուսիսային Կարոլինա, Միչիգան և Փենսիլվանիա նահանգներում:
«Երկու-երեք շաբաթ անց ակնհայտ կդառնա նախագահական ընտրություններում իմ հաղթանակը»,- հայտնել է Թրամփը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել են նախագահի ընտրություններ, որոնցում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է: Նշվում է, որ ձայների վերջնական հաշվարկը դեռևս չի ավարտվել, սակայն մի շարք առաջատար լրատվամիջոցներ հայտնում են, որ հաղթել է Բայդենը: Թրամփը հրաժարվում է ընդունել իր պարտությունը՝ պնդելով, որ տեղի են ունեցել խարդախություններ: