Համացանցում տարածվել են Վարդան Աթաբեկյանի տան մոտ կանգնած մեքենաների լուսանկարները
Համացանցում տարածվել է ԱԺ «Իմ քայլը»` խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Վարդան Աթաբեկյանի տան մոտակայքից լուսանկարներ, որտեղ երեւում են սեւ մեքենաներ, որոնցով ըստ մամուլի տեղեկությունների «Իմ քայլի» պատգամավորները գնացել էին Աթաբեկյանի հետեւից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի Հակոբ Սիմիդյանն ու Հայկ Սարգսյանը Պտղնիում փնտրում էին պատգամավորի առանձնատունը:
Հիշեցնենք, որ պատգամավորը հայտնել էր խմբակցությունից դուրս գալու իր որոշման մասին այդ կերպ իր անհամաձայնությունը հայտնելով ստեղծված իրավիճակում իշխող թիմի դիրքորոշման հետ:
Ավելի վաղ Operativ լրատվականը, հղում կատարելով Armlur-ին, հաղորդել էր, որ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Աթաբեկյանի` Պտղնիում գտնվող առանձնատան տարածքի մոտ մի քանի սև ավտոմեքենաներով տղաներ են գնացել։ Նրանք փնտրել են պատգամավորի տունը։