Գերմանիայում փնտրում են կողոպտիչներին, որոնք մաքսատանը 6,5 մլն եվրո կանխիկ գումար են գողացել
Գերմանիայում փնտրում են կողոպտիչներին, որոնք Էմերիխում մաքսատանը 6,5 մլն եվրո կանխիկ գումար են գողացել, հաղորդում է DW-ը:
Ոստիկանության հայտարարության մեջ ասվում է, որ կողոպուտը «պրոֆեսիոնալ ծրագրված» օպերացիա է եղել 3 հանցագործների կողմից:
«Գողերն օգտագործել են շաղափիչ, որպեսզի հասնեն պահեստին շենքի նկուղում գտնվող հարեւան սենյակից»,-հայտնել է ոստիկանությունը:
Ոստիկանությունը կողոպտիչների մասին տեղեկության համար 100 000 եվրո է խոստացել: